Նաթիա Թուրնավա. Հենց որ պարզվի, որ որևէ առևտրի օբյեկտ խախտում է սահմանափակումները, իրավունք ունենք տուգանքներ կիրառել և կասեցնել աշխատանքը
Նաթիա Թուրնավա. Հենց որ պարզվի, որ որևէ առևտրի օբյեկտ խախտում է սահմանափակումները, իրավունք ունենք տուգանքներ կիրառել և կասեցնել աշխատանքը

Սահմանափակումները մեղմացնելու մասին կառավարության որոշումը հավասարակշռված է, – այս մասին հայտարարելէ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան:

Նա ասաց, որ կառավարությունն ամեն ինչ անում է հավասարակշռված որոշումներ կայացնելու համար, սակայն մարդկանց կյանքն ու առողջությունը գերակա են:

«Կան գործոններ, ինչպիսիք են տնտեսությունը, զբաղվածությունը, և դուք գիտեք, որ առևտրի հատվածը շատ մեծ գործատու է, որտեղ շատ մարդիկ են աշխատում, ուստի մենք նման հավասարակշռված որոշում ենք կայացրել: Ամենակարևորը, որ սա պլանավորված որոշում է», – նշել է Նաթիա Թուրնավան:

Նրա խոսքով, առևտրի կենտրոններ բացելը և Ամանորի օրերին աշխատելը մեծ պատասխանատվության ակտ կլինի, և առաջին հերթին այդ պատասխանատվությունը ստանձնում է իշխանությունը:

«Միեւնույն ժամանակ, առեւտրի ոլորտն ինքը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը: Խախտումների դեպքում կկիրառվեն շատ խիստ միջոցներ: Այս որոշումը անվերապահ չէ, և հենց որ առաջին նշանները հայտնվեն, որ ցանկացած բիզնես խախտում է սահմանափակումները, մենք իրավունք ունենք կիրառել տուգանքներ, ինչպես նաև կասեցնել նրանց գործունեությունը», – հավելել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի թեկնածուն: