Նաթիա Թուրնավա. «Համաշխարհային տնտեսական ազատության» վարկանիշի 5-րդ հորիզոնական բարձրանալը նշանակում է, որ Վրաստանում տնտեսական ազատությունը բավականին բարձր է
Ֆրեյզերի ինստիտուտի «Համաշխարհային տնտեսական ազատության» 2021 թվականի վարկանիշում Վրաստանը զբաղեցնում է 5-րդ տեղը և մեր ցուցանիշի բարելավումը նշանակում է, որ Վրաստանում տնտեսական ազատության որակը բավականին բարձր է, – ասաց էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, «Ֆրեյզերի ինստիտուտի» 2021 թվականի «Համաշխարհային տնտեսական ազատություն» վարկանիշում Վրաստանը առաջադիմել է երեք հորիզոնականով և 8,26 միավորով ութերորդից տեղափոխվել հինգերորդ հորիզոնական: Վարկանիշը գնահատում է երկրների հինգ հիմնական ցուցանիշնեը: Այս տարի, նախորդ տարվա համեմատ, Վրաստանը բարելավել է իր դիրքերը հինգ ցուցանիշներից երեքում՝ «Կառավարության չափը», «Իրավական համակարգի և սեփականության իրավունքների պաշտպանություն» և «Միջազգային առևտրի ազատություն»:
«Սա իսկապես այն ձեռքբերումն է, որը բերել է մեր թիմը` բիզնեսի ազատություն, ձեռնարկատիրության ազատություն, հարգանք մասնավոր սեփականության նկատմամբ: Ուրախալի է, որ միջազգային անաչառ վարկանիշային ընկերությունները դա շատ համարժեք են գնահատում», – ասաց Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը: