Նաթիա Թուրնավա. Ազգային բանկի անկախությունը, որը երաշխավորված է ոչ թե Նաթիա Թուրնավայի անձնական կամքով, այլ սահմանադրությամբ և օրենսդրությամբ, անձեռնմխելի և պաշտպանված կլինի
Ազգային բանկի անկախությունը, որը երաշխավորված է ոչ թե Նաթիա Թուրնավայի անձնական կամքով, այլ սահմանադրությամբ և օրենսդրությամբ, անձեռնմխելի և պաշտպանված կլինի,- ասել է Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար, փոխնախագահ Նաթիա Թուրնավան։
Նրա խոսքով, ինքը շարունակում է բնականոն ռեժիմով, մանդատի շրջանակներում համագործակցել իշխանության բոլոր թեւերի հետ։
«Ինչ վերաբերում է Ազգային բանկի հետ կապված քննարկմանը, այո, եղել է տարակարծություն։ Որոշվել է այնպես, որ կառուցվածքային առումով ապահովվի Ազգային բանկի կառավարման կայունությունը, ինչը, իմ կարծիքով, լավ է ինչպես Ազգային բանկի, այնպես էլ մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության համար։ Ինչպես միշտ, մեր մանդատի շրջանակներում մենք շարունակում ենք համագործակցել իշխանության բոլոր թեւերի հետ։ Վստահեցնում եմ բոլորին, որ Ազգային բանկի անկախությունը, որը երաշխավորված է ոչ թե Նաթիա Թուրնավայի անձնական կամքով, այլ սահմանադրությամբ ու օրենսդրությամբ, կլինի անձեռնմխելի ու պաշտպանված»,- ասաց Թուրնավան։