Նաթիա Թուրնավա. «Արտադրիր Վրաստանում» մեկնարկած ձկնարդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակներում աստիճանաբար կվերականգնենք վրացական ձկնորսական նավատորմը
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով, կառավարությունը ձկնորսական արդյունաբերությանն աջակցելու համար «Արտադրի՛ր Վրաստանում» նախագծի միջոցով ձեռք կբերի 14 նոր ձկնորսական նավ, իսկ հները աստիճանաբար կփոխարինվեն նորերով:
Նախարարի խոսքով, հպարտ է, որ այս ծրագրի արդյունքում Վրաստանի դրոշը ծածանվելու է մեր ձկնորսական նավատորմի վրա և, որ ամենակարևորն է, մեր ձկնորսները ծով են մեկնելու վրացական նավերով:
«Այս ծրագրով արդեն ստեղծվել է մինչեւ 250 նոր աշխատատեղ, իսկ ընդհանուր ներդրումը կազմում է ավելի քան 51 մլն լարի: Նոր նավերով ձկնորսները կկարողանան առավելագույնս օգտվել ձկնորսության տարեկան քվոտայից », – ասել է Նաթիա Թուրնավան:
Ծովային ոլորտում ձկնորսության զարգացման նախագիծը ստեղծվել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, Ծովային տրանսպորտի գործակալության և «Արտադրի՛ր Վրաստանում» գործակալության համատեղ աշխատանքի արդյունքում: Նախագիծը կնպաստի ձկնորսական նավատորմի արդիականացմանը և ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև կմեծացնի ձկնորսական արտադրանքի իրացման աշխարհագրությունը: Միաժամանակ, հարկ է նշել, որ այս տարի Փոթիում բացվեց Ծովային ակադեմիայի նոր մասնաճյուղ, որտեղ անվճար կվերապատրաստվեն ոչ միայն նավաստիները, այլև ձկնորսները:
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարությունը: