Նաթիա Թուրնավա - Առևտրային բանկերը պարտավոր են գործել Վրաստանի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան
Նաթիա Թուրնավա - Առևտրային բանկերը պարտավոր են գործել Վրաստանի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան

Գործող առևտրային բանկերը պարտավոր են գործել Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան, – ասել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան՝ պատասխանելով Մեծ Բրիտանիայի կողմից «Իմեդի»-ի և «Պոս տվ» նկատմամբ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ տրված հարցին։

Ըստ Թուրնավայի, երկրում գործող առևտրային բանկերը Վրաստանի օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձինք են, որոնց գործունեությունը ենթարկվում է Վրաստանի Սահմանադրությանը և ազգային օրենսդրությանը։

«Այլ իրավասության մեջ ընդունված նորմատիվ ակտի և Վրաստանի Սահմանադրության և օրենսդրության միջև հակասության դեպքում, գործող «Առևտրային բանկերը պարտավոր են գործել Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան», – նշել է Նաթիա Թուրնավան։