Նաթիա Թուրնավա. Ամերիկացի ներդրողների համար գրավիչ է մեր երկրում առկա կայուն իրավիճակը և խաղաղությունը
Նաթիա Թուրնավա. Ամերիկացի ներդրողների համար գրավիչ է մեր երկրում առկա կայուն իրավիճակը և խաղաղությունը

Մենք սպասում ենք նոր ներդրողների գալստյանը Վրաստանում և արդեն իսկ տեսնում ենք այս միտումները, լինի դա իրական տնտեսության մեջ թե ֆինանսական հատվածում», – այս մասին հայտարարել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան ԱՄՆ-ում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակում ամերիկացի ներդրողների խմբի հետ հանդիպման գնահատման ժամանակ։

Նաթիա Թուրնավայի խոսքով՝ հանդիպումներ են անցկացվել բավականին հայտնի ներդրումային ֆոնդերի հետ, որոնց մի մասը արդեն գործում է վրացական կապիտալի շուկայում, ձեռք է բերում պետական պարտավորություններ և իրականացնում է ներդրումներ։ Իսկ մի մասը նոր ներդրողներ են, որոնք ուսումնասիրում են տարբեր երկրներ և փնտրում բարենպաստ ներդրումային միջավայր։

Նրա խոսքով՝ ամերիկացի ներդրողների համար գրավիչ է Վրաստանում առկա կայուն իրավիճակը, խաղաղությունը, և ինչը շատ կարևոր է՝ ներդրողները նախընտրում են ցածր ռիսկային երկրներ ներդրումների համար։

Նա նաև նշել է, որ ամերիկացի ներդրողների հետ բավականին հետաքրքիր քննարկում է կայացել։ Կայուն մակրոտնտեսական ցուցանիշները և այն հեռանկարները, որոնք ձևավորվում են Վրաստանում ընթացող ենթակառուցվածքային նախագծերի միջոցով, նոր ներդրողների համար հնարավորություն են բարձր եկամտաբերության համար, և միաժամանակ, ինֆլյացիայի կամ այլ տնտեսական շոկի հավանականությունը փոքր է։

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ազգային բանկը։