Նաթիա Թուրնավա. 2021 թվականի ավարտին մոտ 1 400 000 բաժանորդ կմիանա գազի բաշխման միացյալ ցանցին և առաջիկա տարիներին կավելանա ևս 211 բնակավայր
Ծալենջիխայի գազիֆիկացումը, որտեղ բնական գազը երբեք չի օգտագործվել, երկրի գազիֆիկացման լայնամասշտաբ ծրագրի կոնկրետ մաս է, և այստեղից ես կարողացա բնակչությանը զեկուցել, թե ինչպես է ընթանում Վրաստանում այդ գործընթացը,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան Ծալենջիխայում, գազիֆիկացման ծրագրի իրականացման հետ կապված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի վարչապետը և հրավիրված հյուրեր:
«Այսօր իսկապես առանձնահատուկ օր է Ծալենջիխայի համար, քանի որ պատմության մեջ առաջին անգամն է, որ մենք այստեղ անցկացնում ենք բնական գազ: Իրականացվել է շատ դժվար նախագիծ. 39 կմ երկարությամբ մատակարարման խողովակ է անցկացվել այսպիսի դժվար տեղանքով, բայց այժմ Ծալենջիխայի բնակչությունը գազ ունի, և 2021 թվականի ավարտին Ծալենջիխայի մունիցիպալիտետի բոլոր 49 բնակավայրերը կունենան բնական գազ», – նշել է նախարարը:
Ըստ Թուրնավայի, 2019-2021 թվականների պետական ծրագրի շրջանակներում, իշխանության թիմի որոշմամբ, Վրաստանում գազիֆիկացվելու է 384 բնակավայր, այդպիսով գազիֆիկացման մակարդակը կգերազանցի 90 տոկոսը, ինչը, ըստ նախարարի, շատ բարձր ցուցանիշ է: «Այնուամենայնիվ, քանի որ դեռ կան բնակավայրեր, որտեղ մենք ցանկանում ենք բնական գազ մտցնել, մենք որոշեցինք շարունակել գազիֆիկացման ծրագիրը և 2022-2024 թվականներին գազիֆիկացնել ևս 211 բնակավայր: Արդյունքում, 2024 թվականի ավարտին Վրաստանի ավելի քան 600 քաղաք և գյուղ կստանա բնական գազ, ինչը ոչ միայն սոցիալական կյանքի բարելավում է, այլև նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն», – հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:
Հիշեցնենք, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան Ծալենջիխա քաղաքում ներկայացրեց Վրաստանում գազիֆիկացման աշխատանքների զեկույց և ապագա ծրագրերի վերաբերյալ շնորհանդես:
Ինչպես նշել է նախարարը, 2021 թվականիի վերջին Վրաստանի բնակչության ավելի քան 90 տոկոսը՝ մինչև 1,4 միլիոն բաժանորդ կմիանա գազի բաշխման միացյալ ցանցին:
Նախարարի փոխանցմամբ, այն շահագործման է հանձնվել 2013 թվականից և ավելի քան 1000 բնակավայրում ավելի քան 312 հազար ընտանիքի գազ է մատակարարվում: 2019-2021 թվականների գազիֆիկացման ծրագրի ավարտից հետո, 2021 թվականի ավարտին, լրացուցիչ 90,000 բաժանորդ կմիանա գազի բաշխման ցանցին: