Նատան գետի վրայով գործող կամրջի վնասվելու պատճառով երթեւեկությունն արգելված է
Շեկվեթիլի-Քոբուլեթի-Չաքվի-Մախինջաուրի կենցաղային նշանակության ավտոճանապարհի կմ0+400 հատվածում վնասվել է Քոբուլեթիի Նատանի գետի մոտ գտնվող կամրջի երթեւեկելի հատվածը։
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ հորդառատ անձրևի պատճառով նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
«Այս փուլում տեղում են ավտոճանապարհների վարչության մասնագետները, կապալառու կազմակերպությունը։ Սկսվել է վնասված հատվածի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկայի մոբիլիզացումը։ Վթարված կամրջի վերականգնման ընթացքում ավտոմոբիլային տրանսպորտը ժամանակավորապես կշարժվի միջազգային նշանակության Սենակի-Փոթի-Սարփի ավտոմայրուղով»,- նշվում է տեղեկատվության մեջ։