Նարիղալայի ամրոցում մեկնարկում է վերականգնողական աշխատանքների երկրորդ փուլը
Սկսվում են Նարիղալայի ամրոցում երկրորդ փուլով նախատեսված վերականգնողական աշխատանքները,- այս մասին մունիցիպալիտետի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, արդեն ընտրվել է կապալառու ընկերությունը, որը կկատարի նշված աշխատանքները։
«Ծրագրի պայմանագրային արժեքը 13 մլն լարի է։ Վերականգնողական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականի աշնանը։ Նշված վերանորոգման շրջանակներում կվերանորոգվեն ինչպես բակը, այնպես էլ արտաքին պարագիծը, կկազմակերպվի գեղարվեստական-դեկորատիվ լուսավորություն։ Աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթվանից»,- ասել է Կախա Կալաձեն։