Նարենդրա Մոդին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինայում անմեղ երեխաների մահը սարսափելի է և ցավալի
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ուկրաինայում անմեղ երեխաների մահը ցավալի է ու սարսափելի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Լինի դա պատերազմ, հակամարտություն, թե ահաբեկչություն, ցանկացած մարդ, ով հավատում է մարդկությանը, ցավում է, երբ տեսնում է նման կորուստ: Սարսափելի է, երբ տեսնում ես, թե ինչպես են սպանում անմեղ երեխաներին»,- ասել է Մոդին։
Reuters-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքը չէ, երբ Նարենդրա Մոդին քննադատում է Ռուսաստանին Ուկրաինայում իր գործողությունների համար։ 2022 թվականի սեպտեմբերին նա Պուտինին ասաց, որ «ներկա դարաշրջանը պատերազմի դար չէ»։
Տեղեկության համար՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր քննադատել է Հնդկաստանի վարչապետին՝ Ռուսաստանի նախագահին գրկելու համար։