«Նապոլիի» մարզական տնօրեն. Կվարացխելիան արդեն պայմանագիր ունի, և մենք չենք պատրաստվում երկարաձգել այն #1TVSPORT
«Նապոլիի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին ասել է, որ ակումբը չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել Խվիչա Կվարացխելիայի հետ, քանի որ նա ստորագրված պայմանագիր ունի, և նրա գործակալների հետ հուսալի հարաբերություններ կան։
Dazn-ին տված հարցազրույցում «Նապոլիի» մարզական տնօրենը պատասխանել է տրանսֆերային նորությունների մասին մի քանի հարցերի ու խոսել Վրաստանի հավաքականի հարձակվողի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
«Այս պահին Կվարացխելիայի հետ նոր պայմանագիր կնքելու կարիք չկա։ Նա արդեն երկար պայմանագիր ունի «Նապոլիի» հետ։ Միաժամանակ մենք լավ հարաբերություններ ունենք խաղացողի և նրա գործակալների հետ։
Այս առումով մենք շատ հանգիստ ենք։ Այժմ մենք պետք է կենտրոնանանք առօրյա խնդիրների ու արդյունքների վրա, մեր գլխավոր մտահոգությունը առաջնությունում հաղթելն է»,- պարզաբանել է «Նապոլիի» մարզական տնօրենը։
Նոյեմբերից իտալական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց՝ Խվիչա Կվարացխելիան մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը «Նապոլիի» հետ, իսկ ի պատասխան ակումբը կկրկնապատկի նրա աշխատավարձը։