Նանա Մալաշխիա. Կհրաժարվենք մանդատներից, ցուցակը կփակենք, չենք պատրաստվում մասնակցել այս կեղծիքին

19:48, 25.11.2024

«Հանուն փոփոխությունների» կոալիցիայի անդամ Նանա Մալաշխիան ասում է, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել կեղծիքներին և հրաժարվելու են մանդատներից, ինչպես նաև կփակեն ցուցակը։

«Ինչ վերաբերում է ընթացակարգային մասին, մենք այն կստորագրենք հնարավորինս արագ, այսինքն՝ կհրաժարվենք մանդատներից, կփակենք ցուցակը և չենք պատրաստվում մասնակցել այս կեղծիքին ու սահմանադրական հեղաշրջմանը»,- ասել է Նանա Մալաշխիան։

Մալաշխիայի կարծիքով՝ խորհրդարանի այսօրվա նիստը սահմանադրության ամբողջական խախտում էր և իշխանության յուրացում։

Նմանատիպ