Նամոխվանի գյուղում ընթանում է ՀԷԿ-ի շինարարության հակառակորդների ցույցը
Ծղալտուբոյի մունիցիպալիտետի Նամոխվանի գյուղում, «Նամոխվանի մեծ ՀԷԿ-երի կասկադի» շինարարության աշխատանքների կասեցման պահանջով, անց է կացվում բողոքի ցույց:
Ցուցարարները պահանջում են, որ «Էնկա» ընկերությունը լքի Ռիոնիի կիրճը, դադարեցնի ՀԷԿ-ի կառուցումը, և 576 հա հողամասը, որը 99 տարով փոխանցվել է թուրքական ընկերությանը, վերադարձվի պետությանը:
Հանրահավաքի կազմակերպիչներից մեկի, Վարլամ Գոլեթիանիի տեղեկացմամբ, տեղացիներից բացի ցույցին մասնակցելու նպատակով Նամոխվանի են այցելել տարբեր քաղաքների բնակիչներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: