«Նամախվանի ՀԷԿ»-ի հակառակորդների ցույցին ձերբակալված ութ անձինք ազատ են արձակվել, նրանց դատավարությունը հետաձգվել է
«Նամախվանի ՀԷԿ»-ի հակառակորդների ցույցին ձերբակալված ութ անձինք ազատ են արձակվել, նրանց դատավարությունը հետաձգվել է

Ծղալտուբոյի շրջանային դատարանում հետաձգվել է Գումաթիում անցած գիշեր ցուցարարների ու իրավապահների միջև բախման ընթացքում ձերբակալված ութ անձանց դատավարությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, վարչական կարգով բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել:

Դատավարությունը հետաձգվել է մինչև հունիսի 4-ը: Պատճառը պաշտպանական կողմի միջնորդությունն էր: Փաստաբանները ժամանակ են խնդրել քննչական մարմնի ներկայացրած լրացուցիչ ապացույցները վերանայելու համար: Դատավորը դատարանի դահլիճից բոլոր ութ մարդկանց ազատ է արձակել մինչ գործի քննությունը:

Գործը քննվում է Վարչական օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով:

Գումաթի գյուղում երեկ երեկոյան բախում է տեղի ունեցել «Նամախվանի ՀԷԿ»-ի հակառակորդների եւ ոստիկանության միջև: Ակտիվիստները փորձել են հատել արգելապատնեշները և գնալ Նամոխվանի, ինչը ոստիկանությունը թույլ չի տվել: Փաստին հաջորդել է նրանց միջեւ առճակատումը: