«Նամախվանի ՀԷԿ»-ի հակառակորդները պնդում են, որ «Էնկա» ընկերությունը շինանյութեր է տեղափոխում Ծղալտուբոյի մունիցիպալիտետի Քվիլիշորի գյուղով, որի պատճառով գյուղում վրաններ են տեղադրվում
Անցած գիշեր Ռիոնի կիրճը կապող ճանապարհին աղմուկ էր:
Ըստ «Նամախվանի ՀԷԿ»-ի հակառակորդների, Ծղալտուբոյի մունիցիպալիտետի Քվիլիշորի գյուղում կա ևս մեկ այլընտրանքային ճանապարհ, որի միջոցով ընկերությունը նախատեսում էր շինարարական նյութերը մտցնել կիրճ:
Վառլամ Գոլեթիանիի խոսքով, անցած գիշեր դիմակայությունը տեղի է ունեցել այս ճանապարհին: Նրա խոսքով, այսօր առավոտյան մեծ թվով իրավապահներ շարժվել են Ռիոնի կիրճի ուղղությամբ:
Այս պահին ակտիվիստները վրաններ են տեղադրում նշված գյուղում: