Նամակներ քարանձավից. Ինչ են գրում քարանձավում մնացած թաիլանդացի երեխաները ծնողներին

Զվարճանալու և պարապելու գնացած 12 թաիլանդացի երեխա, հունիսի 23-ին ոչ էլ կպատկերացներ, որ նրանց կարող էր սպառնալ 120 օրով մնալ հողի տակ:

Թաիլանդի Տհամ Լուանգի քարանձավում մնացած 12 պատանուն և նրանց ֆուտբոլի մարզիչին, ջրով ծածկված քարանձավից, Թաիլանդի իշխանությունները և կամավորները փորձում են դուրս բերել արդեն 6-րդ օրն է: Ժամանակը գնում է նրանց դեմ: Շուտով սկսվելու է Մուսոնը, նույն անձրևների սեզոնը, որը վտանգ կստեղծի քարանձավի չոր մասում հավաքված երեխաներին:

12 պատանիները, ովքեր ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամներն են, գնացել են էքսկուրսիայի: Հունիսի 23-ին նրանք մտել են Թաիլանդի հյուսիսում գտնվող, Տհամ Լուանգի քարանձավ, երբ տեղացել է անձրև, ապա ջուրը հեղեղել է քարանձավի մուտքը: Փրկարարները նրանց գտնվելու վայրը պարզել են հուլիսի 2-ին և այս պահին երեխաների ծնողների և ողջ աշխարհի ուշադրությունը ուղղված է դեպի այդ քարանձավը:

Թաիլանդի իշխանությունների հայտարարությամբ երեխաների դուրս բերելը անհնար է, քանզի նրանք չգիտեն լողալ, չնայած դրան դեղորայք, սնունդ և շորեր նրանց ջրասույզները փոխանցում են պարբերաբար:

Երեխաների առողջական վիճակը ստուգելու նպատակով քարանձավ են իջել նաև բժիշկները: Հունիսի 6-ին թթվածնային սարքը երեխաներին հասցնելու ժամանակ, ջրասույզներից մեկի մոտ վերջացել էր թթվածինը և նա խեղդվել է:

Երեխաների և նրանց մարզիչի փրկման տարբերակներից մեկը նրանց ջրասուզվել սովորացնելն է, իսկ մյուսը քարանձավում մի վայր գտնելն է և այնտեղ մնալ 120 օրվա ընթացքում: Զուգահեռաբար կամավորները փորձում են չորացնել այն գետը, որի պատճառով էլ հեղեղվել է քարանձավը, սակայն այս սեզոնին դա անհնար է:

Երեխաներին ջրով լի քարանձավից դուրս բերելու համար քննարկվում է նաև երրորդ տարբերակը և այն կոչվում է՝ SpaceX: Թաիլանդի կառավարությանը օգնություն է առաջարկել ամերիկացի գիտնական Էլոն Մասկը: Այսօր SpaceX-ի խումբը ժամանելու է Թաիլանդ: