Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների երթեւեկությունը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ39-կմ62 (Նաքերալա լեռնանցք) վերականգնվել է տեղաշարժըն թեթև մարդատար ավտոտրանսպորտի համար:
Սակայն ձյան և մերկասառույցի պատճառով նույն հատվածով կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժի արգելքը դեռ պահպանվում է։
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։