Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է թեթև ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի շրջանային զարգացման նախարարության և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում, Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է թեթև ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Ձյան պատճառով, Քութաիսի (Մոծամեթա) – Տղիբուլի – Ամբրոլաուրիի ավտոճանապարհի կմ37-կմ62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: