Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Մաքրման աշխատանքների արդյունքում, միջպետական նշանակության Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի 39-62 կմ (Նաքերալայի լեռնանցք) հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- այս մասին նշվում է ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության մեջ։