Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
«Մաքրման աշխատանքների արդյունքում Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի միջպետական նշանակության ավտոճանապարհի 39-62 կմ (Նաքերալայի լեռնանցք) հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- նշվում է Ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ: