Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհային վարչությունը:
«Մաքրման աշխատանքների արդյունքում, Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Այս պահի դրությամբ, ներքին պետական նշանակության Քութաիսի(Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհային բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ: