Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ներպետական նշանակության ավտոճանապարհի կմ 39-կմ 52 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում», – նշված է տեղեկատվության մեջ։