Նաքերալայի լեռնանցքում թեթև ավտոտրանսպորտի տեղաշարժն թույլատրվում է միայն անվադողերի հակասայթակող շղթաներով
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչության տվյալներով, առատ ձյան պատճառով միջպետական կարևորության՝ Քութայիսի (Մոծամեթա) – Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոմոբիլային ճանապարհի 39 կմ.- 62 կմ. (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը: Մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն թույլատրվում է միայն անվադողերի հակասայթակող շղթաներով:
Երկու և ավել վարող կամուրջ ունեցող ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է: Ճանապարհի մնացած հատվածներում տեղաշարժն ազատ է: