Նաքերալայի լեռնանցքում և Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ճանապարհահատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, առատ ձյան պատճառով միջպետական նշանակության՝ Քութայիսի (Մոծեմեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոմոբիլային ճանապարհի 39-62 կմ. (Նաքերալայի լեռնանցք) հատվածում և Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ճանապարհին արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, մյուս տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է։