Նաքերալայի լեռնանցքում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Նաքերալայի լեռնանցքում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ առատ ձյան պատճառով Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհի, կմ 39-կմ 62 (Նաքերալայի լեռնանցք)հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։

Ճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։