Նաքերալայի լեռնանցքում արգելվում է բեռնատարների տեղաշարժը
Նաքերալայի լեռնանցքում արգելվում է բեռնատարների տեղաշարժը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ առատ ձյան պատճառով Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոմոբիլային ճանապարհի կմ39-կմ62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը։

Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։