Ինտենսիվ ձյան պատճառով, ներքին պետական նշանակության Քութաիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ39-կմ60 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
«Մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ: