Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Ձյան պատճառով, միջպետական նշանակության՝ Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի 39-62 կմ հատվածում (Նաքերալայի լեռնանցք) արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ճանապարհային վարչությունը։
Ըստ իրենց տեղեկությունների՝ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ ավտոճանապարհի մնացած հատվածներում երթեւեկությունն ազատ է։