Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Ձյան պատճառով, միջպետական նշանակության Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի 39-52 (Նաքերալա լեռնանցք) հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ նշված հատվածով այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։