Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ավտոմոբիլային Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ առատ ձյան պատճառով Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի կմ39-կմ62 ճանապարհով (Նակերալայի լեռնանցք) արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Գերատեսչության տվյալներով՝ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։