Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ավտոճանապարհային վարչության հաղորդմամբ, Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության հաղորդմամբ, ձյան առատ տեղումների պատճառով ներքին պետական նշանակության Քութաիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհ կմ39-կմ 62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: