Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ինտենսիվ ձյան պատճառով, ներքին պետական նշանակության Քութաիսի(Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ39-կմ62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Այս մասին ասվում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկության մեջ:
Նրանց փոխանցմամբ, նշված ճանապարհահատվածում մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: