Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը:

«Ինտենսիվ ձյան պատճառով, ներքին պետական նշանակության Քութաիսի(Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ39-կմ61 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ: