Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ինտենսիվ ձյան պատճառով, ներքին պետական նշանակության Քութաիսի(Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ39-կմ62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում, արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
«Մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ: