Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ինտենսիվ ձյան պատճառով ներքին պետական նշանակության Քութաիսի(Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ39-կմ60 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
«Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ: