Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ինտենսիվ  ձյան պատճառով ներքին պետական նշանակության Քութաիսի(Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ39-կմ60 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ ճանապարհի մնացած հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

«Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ: