Նաքերալա լեռնանցքում և Սաչխերե-Ուզունթա-Սխմեր-Զուդալի ճանապարհահատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը
Նաքերալա լեռնանցքում և Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Սխմեր-Զուդալի ճանապարհահատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը։
Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
«Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ ձյան պատճառով Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի 39-52 կմ (Նաքերալա) հատվածում և Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Սխմեր-Զուդալի ճանապարհահատվածում, կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է, իսկ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է»,- ասվում է տեղեկատվության մեջ։