Նաքերալա լեռնանցքում և Սաչխերե-Ուզունթա-Չքմերի-Զուդալի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Նաքերալա լեռնանցքում և Սաչխերե-Ուզունթա-Չքմերի-Զուդալի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Նաքերալա լեռնանցքում և Սաչխերե-Ուզունթա-Չքմերի-Զուդալի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

«Մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Քութայիսի (Մոծամեթա)-Տկիբուլի-Ամբրոլաուրի հանրապետական ​​նշանակության ավտոճանապարհի 39-62 կմ (Նաքերալա լեռնանցք) և Սաչխերե (Սարեկի) հատվածում»,- նշվում է տեղեկատվության մեջ։