Նաքերալա լեռնանցքում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտի երթևեկությունը
Նաքերալա լեռնանցքում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտի երթևեկությունը

Նաքերալա լեռնանցքում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտի երթևեկությունը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Ձյան պատճառով արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտի տեղաշարժը Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի միջպետական նշանակության ավտոճանապարհի 39-62 կմ (Նաքերալայի լեռնանցք) հատվածում, իսկ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:

Ավտոճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։