Նաքերալա լեռնանցքում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Նաքերալա լեռնանցքում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ճանապարհների դեպարտամենտը։
«Ձյան պատճառով Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի միջպետական նշանակության ավտոճանապարհի 39-62 կմ (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի ավտոմեքենաների երթեւեկությունը ազատ է։ Ավտոճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։