Նակերալա լեռնանցքում և Սաչխերե (Սարեկի)-Ուզունտա-Շխմերի-Զուդալի ճանապարհին արգելվում է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը
Բարդ մետեորոլոգիական պայմանների՝ ինտենսիվ ձյան և բուքսող քամու պատճառով ժամանակավորապես սահմանափակվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը ներքին նշանակության Քութայիս (Մոցամետա)–Թքիբուլի–Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ39-ից կմ72 հատվածում (Նակերալա լեռնանցք), ինչպես նաև Սաչխերե (Սարեկի)–Ուզունթա–Շկմերի–Զուդալի ավտոճանապարհին։
Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Նրանց տեղեկացմամբ՝ նշված ճանապարհահատվածում մնացած բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։