Նաիմ Քասեմ. «Հեզբոլլահը» պատրաստ է Իսրայելի կողմից ցամաքային գործողություն սկսելուն, Իսրայելը չի հասնի իր նպատակներին
«Հեզբոլլահը» պատրաստ է Իսրայելի կողմից ցամաքային գործողության մեկնարկին, Իսրայելը չի հասնի իր նպատակներին, հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման ղեկավարի տեղակալ Նաիմ Քասեմը։
«Հըզբոլլահի» ներկայացուցչի խոսքով՝ խումբը կընտրի գլխավոր քարտուղարին հնարավորինս շուտ՝ գործող մեխանիզմի համաձայն։
Նաիմ Քասեմի խոսքով՝ իսրայելական ուժերը խաղաղ բնակիչների են սպանում ԱՄՆ աջակցությամբ։
«Հեզբոլլահի» ներկայացուցիչը նշել է նաեւ, որ խմբավորումը կշարունակի իրականացնել իր հիմնական նպատակները՝ աջակցել Գազային, պաշտպանել Լիբանանը եւ հաղթել, ինչպես 2006 թվականին, Իսրայելի հետ դիմակայությունում։
Միաժամանակ, իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ անդրսահմանային գործողության շրջանակներում Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները մտել են «Հեզբոլլահի» թունելներ։