Նահանգապետի խոսքով՝ Բելգորոդի վրա ուկրաինական հարձակման հետեւանքով 19 մարդ է զոհվել
Ռուսաստանի Բելգորոդի մարզում կիրակի օրը՝ մայիսի 12-ին, ուկրաինական հարձակման հետեւանքով 19 մարդ է զոհվել, այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ բնակելի շենքի մուտքի փլուզման հետեւանքով 15 մարդ է զոհվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության վարկածի համաձայն՝ շենքը խոցվել է ուկրաինական արձակված հրթիռի բեկորներից։ Կիևում այդ հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի արվել։
Բացի այդ, ըստ մարզպետի, մարզում կրակ բացելու հետևանքով զոհվել է ևս երեք մարդ, իսկ մայիսի 11-ին վիրավորված 1 կին մահացել է հիվանդանոցում։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ռմբակոծության հետեւանքով վիրավորվել է 27 մարդ։