Նահանգապետերի հիմնական գործառույթը որակյալ համակարգումն է, դա չափազանց կարևոր է, հատկապես այսօր, երբ երկիրը պայքարում է համավարակի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ
Նահանգապետերի հիմնական գործառույթը որակյալ համակարգումն է, դա չափազանց կարևոր է, հատկապես այսօր, երբ երկիրը պայքարում է համավարակի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ

Նահանգապետերի հիմնական գործառույթը որակյալ, արդյունավետ համակարգումն է տեղի իշխանության և կառավարության միջև, – նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարը շեշտեց, որ այս հարցը չափազանց կարևոր է, հատկապես այսօր, երբ երկիրը պայքարում է գլոբալ համաճարակի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ:

«Որակյալ, արդյունավետ համակարգումն է տեղի իշխանության և կառավարության միջև անչափ կարևոր է: Այսօր մենք ունենք կադրային կոնկրետ որոշումներ, որոնք մենք բարձրաձայնելու ենք, և որոնք պետք է նպաստեն և էլ ավելի արդյունավետ դարձնեն այս համակարգումը: Ուստի բոլորը պետք է հասկանան, որ նահանգապետերի հիմնական գործառույթը որակյալ, արդյունավետ համակարգումն է տեղի իշխանության և կառավարության միջև: Սա չափազանց կարևոր է, հատկապես այսօր, երբ երկիրը պայքարում է գլոբալ համաճարակի և  համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Ես շեշտում եմ, որ այս պայքարի հաջող ավարտում չափազանց կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետների, մեր քաղաքացիների դերը, գործառույթը և արդյունավետ աշխատանքի նշանակությունը: Ինչպես բոլորդ գիտեք, այսօր համաճարակաբանական իրավիճակը թույլ է տալիս մեզ, և մենք աստիճանաբար մեղմացնում ենք սահմանափակումները, բայց եթե նույնիսկ, օրինակ, դրական տեմպերը բարձրանան, մենք պետք է կարողանանք կառավարել, ներառյալ վիրուսը, տարածաշրջանային համատեքստում և երբ ունենք լավ համաճարակաբանական իրավիճակ Աջարիայում, Կախեթիում և այլուր, ցանկացած շրջանում, իրավիճակը մի փոքր ավելի բարդ է, դա չպետք է նշանակի, որ երկիրը պետք է ամբողջովին փակ լինի: Սա չափազանց կարևոր է, որպեսզի երկիրը հնարավորինս արագ և արդյունավետ սկսի տնտեսական վերականգնումը», – ասաց նա: