Նահանգապետ Օլեգ Սինեգուբովը հայտարարել է, որ ուկրաինացիները վերականգնել են վերահսկողությունը Խարկովի նկատմամբ
Ուկրաինացիները վերականգնել են վերահսկողությունը Խարկովի նկատմամբ, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով նահանգապետ Օլեգ Սինեգուբովին։
Նահանգապետը գրել է, որ Խարկովի նկատմամբ վերահսկողությունը վերականգնվել է։
«Աշխատում են զինված ուժերը, ոստիկանությունը, պաշտպանական ուժերը, քաղաքն ամբողջությամբ մաքրված է թշնամուց»,- գրել է մարզպետը։
Խարկովը մեծությամբ Ուկրաինայի երկրորդ քաղաքն է։