Նաֆթալի Բենեթ. Գազայում հումանիտար ճգնաժամը մեր գործը չէ
Գազայում հումանիտար ճգնաժամը մեր գործը չէ,- այս մասին հայտարարել է Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, որը հեռարձակել է «BBC»-ն։
«Աշխարհը կարող է գալ և օգնել Գազայի բնակիչներին, դա մեր գործը չէ», – ասել է նա Վիկտորիա Դերբիշիրին:
Նրա խոսքով՝ մարդասիրական օգնությունը պետք է փոխադարձ լինի, և «Համասը» պետք է ազատի բանտարկյալներին։
Լրագրողը Բենեթին ասել է, որ Իսրայելը պետք է ցույց տա, որ ինքը պայքարում է ՀԱՄԱՍ-ի դեմ, այլ ոչ թե պաղեստինցի ժողովրդի դեմ, ինչին նախկին վարչապետը պատասխանել է. «Մենք պատասխանատու չենք Գազայի համար, ինչպես դուք՝ Ֆրանսիայի համար»: