Նադալը չի խաղալու ասիական մրցաշարերում
Նադալը չի խաղալու ասիական մրցաշարերում

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը «թվիտերի» իր էջում գրել է, որ  չի մասնակցի Չինաստանում անցկացվող մրցաշարերին:

Նադալը բաց է թողնելու Պեկինի ATP-500 և Շանհայի «Մասթերս» մրցաշարերը: Պատճառը նրա վնասվածքն է, որը նա ստացել է ԱՄՆ-ի բաց առաջնության ժամանակ:

Այդ մրցաշարին, Նադալը չկարողացավ ավարտել կիսաեզրափակիչ հանդիպումը Մարտին Դել Պոտրոյի հետ:

Անցած շաբաթ Նադալը պետք է խաղար նաև Դևիսի գավաթի կիսաեզրափակիչում, սակայն նրան չհաջողվեց օգնել Իսպանիայի հավաքականին: Իսպանիան Ֆրանսիայի մոտ պարտվեց 2-3 հաշվով: