Նացու Բաշոյի 10-րդ օրը. Տոչինոշինի հերթական հաղթանակը (տեսանյութ)

Նացու Բաշոյի 10-րդ օրը Տոչինոշինը դիմակայել է 4-րդ Մեագաշիրա Չիոտարիույին և ձերք բերել հերթական հաղթանակը:

Հանդիպումը ավարտվել է շատ շուտ, Լևանին հաջողվել է հակառակորդին բռնել մավաշիից և փակել նրա ձեռքերի շարժումները: Չիոտարիուն փորձում էր նույնպես բռնել Տոչինոշինի մավաշին սակայն անարդյունք, Տոչինոշինը նրան դուրս է բերել Դոհիոյից:

Վրաց մարզիկը Բաշոյի 10 պայքարում ունի 10 հաղթանակ և համարվում է կայսեր գավաթը ձեռք բերելու հիմնական թեկնածուն: