N344 երթուղին երկարաձգվել է մինչև Կայարանի հրապարակ, և ավելացվել է վեց միավոր 12-մետրանոց ավտոբուս

12:43, 15.07.2026

Հասարակական տրանսպորտով տեղաշարժի բարելավման նպատակով մայրաքաղաքում ևս մեկ երթուղու վրա փոփոխություն է կատարվել։ Այս մասին մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ նշված փոփոխությունը կարևոր է տեղի բնակչության համար, որպեսզի նրանք Վերին Փոնիճալայից հեշտությամբ և հարմարավետորեն կապվեն Կայարանի հրապարակի կենտրոնական հանգույցին։

«N344 երթուղուն, որն ուղևորներին սպասարկում է Վերին Փոնիճալայից Օրթաճալայի միջով դեպի Բարաթաշվիլի փողոցի ուղղությամբ, ավելացվել է վեց միավոր 12-մետրանոց ավտոբուս։ Նաև երթուղին Կոտե Աֆխազի փողոցից երկարաձգվել է մինչև Կայարանի հրապարակ՝ Ռուսթավելիի պողոտայի, Մարջանիշվիլիի փողոցի, Դավիթ Աղմաշենեբելիի և Թամար Թագուհու պողոտաների միջով»,- հայտարարել է Կախա Կալաձեն։

Նրա պարզաբանմամբ՝ նման փոփոխությունները հնարավորություն են տալիս կրճատել սպասման ժամանակը և սպասարկել ավելի շատ ուղևորների։

«Ամեն օր հետևում ենք հասարակական տրանսպորտի տեղաշարժին՝ որտեղ ունենք դժվարություններ, որ երթուղին բարելավման կամ ավելացման կարիք ունի և այլն։ Ըստ այդմ, Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքային զարգացման գործակալությունը շարունակում է հասարակական տրանսպորտի երթուղիների օպտիմալացումը»,- նշել է Կախա Կալաձեն։

Նմանատիպ