N302-ից, N308-ից և N314 երթուղիների թարմացմանը հաջորդել է 301 երթուղու թարմացումը
N302-ից, N308-ից և N314 երթուղիների թարմացմանը հաջորդել է 301 երթուղու թարմացումը։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Նրանց տեղեկություններով՝ նշված երթուղիով երթեւեկող 12 մետրանոց ավտոբուսները փոխարինվել են 18 մետրանոց ավտոբուսներով։
«Սեղմված բնական գազով (CNG) ավտոբուսները նախատեսված են 162 ուղևորի համար, որից 43-ը՝ նստատեղ։ Ավտոբուսները լիովին հարմարեցված են սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար: Տեղադրված է ժամանակակից ստանդարտի ջեռուցման, օդորակման և օդափոխության ինտեգրված համակարգ, որը նախատեսված է Թբիլիսիի բնակլիմայական պայմանների համար։
Ավտոբուսները հագեցված են ձայնային տեղեկատվության, ինչպես նաև ներքին և արտաքին տեսադիտարկման, կառավարման և անվտանգության այլ ժամանակակից համակարգերով։ Առկա են նաև բջջային հեռախոսների լիցքավորման կետեր և WIFI սարքավորումներ։
Նշենք, որ քաղաքապետարանը նախորդ տարի տրանսպորտային բարեփոխումների շրջանակում գնել է 160 միավոր 18 մետրանոց ավտոբուս։ Մայրաքաղաքն արդեն սպասարկում է 50 միավոր 18 մետրանոց ավտոբուս, իսկ մինչև տարեվերջ կժամանի լրացուցիչ 110 միավոր»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։